Հայաստանն ակնկալում է Էստոնիայի աջակցությունը ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ վերջին շրջանում ակտիվացած փոխայցերը խթան կհանդիսանան համագործակցության առկա ներուժը լավագույնս իրացնելու համար: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկկողմ միջխորհրդարանական կապերին, բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությանը:

Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում Էստոնիան մեր կարեւոր գործընկերներից է՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում ակնկալում է Էստոնիայի աջակցությունը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների անհապաղ վերադարձի գործընթացը: Փաստելով, որ Հայաստանն ընտրել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգ՝ Ալեն Սիմոնյանը հյուրին մանրամասնել է խաղաղությանն ուղղված բանակցությունների էությունը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այսօր այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իր երկրում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու որոշում է կայացրել:

Կողմերն անդրադարձել են արտաքին եւ ներքին քաղաքական մարտահրավերներին, խոսել հայ-էստոնական հարաբերությունների խթանման անհրաժեշտության մասին:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան