ԵՄ անդամ մի շարք երկրներ աջակցություն են հայտնում Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման միջոցառումներին

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով նիստի շրջանակներում հանդիպումներ է ունեցել ԵՄ անդամ մի շարք երկրների ԱԳ նախարարների և ԵՄ պաշտոնյաների հետ։

Հանդիպումներից հետո Եվրոպական Միության անդամ մի շարք երկրների արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումներից հետո գրառումներ են արել X-ի իրենց միկրոբլոգում։

«Լավ հանդիպում նախարար Միրզոյանի հետ։ Մենք վերահաստատեցինք ԵՄ ամուր քաղաքական աջակցությունը Հայաստանին և ուսումնասիրեցինք համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ խթանելով կայուն խաղաղությունը տարածաշրջանում», - գրել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը։

Մալթայի արտգործնախարար Յան Բորգը նշել, որ Մալթան՝ որպես ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող երկիր, կաջակցի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցառումներին։

Ռումինիայի արտգործնախարար Լումինիցա Օդոբեսկուն նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության օրակարգին։ «Ռումինիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ երկկողմ, ինչպես նաև ԵՄ մակարդակով»,- գրել է նա։

Լիլիթ Գասպարյան

Հայերեն العربية Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը