Միջազգային

Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը հայտարարել է լիբանանյան տարածքին պատասխան հարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը մի շարք հրթիռային հարվածներ է արձանագրել Լիբանանի տարածքից և պատասխան կրակ է բացել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գիշերվա ընթացքում մի շարք արձակումներ են գրանցվել Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ, ինչին ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել հրթիռների արձակման աղբյուրների ուղղությամբ», - ասվում է բանակի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման մի շարք թիրախների, այդ թվում՝ կառավարման կենտրոններին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում