Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին․ Նարեկ Մկրտչյան

7 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին․ Նարեկ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի կարծիքով՝ վերջին շրջանում ՀՀ վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ելույթ ունենալով «Չինաստան-Եվրասիա» համաժողովում՝ Մկրտչյանը նշեց, որ հայ-չինական հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր տարբեր ուղղություններով ինտենսիվորեն զարգացել են, և հիմա համագործակցությունն անշուշտ պետք է ներառի նաև սոցիալական պաշտպանության բնագավառը։

Նախարարը հիշեցրեց, որ վերջերս Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցության և ՉԺՀ կառավարության իր գործընկերոջ հրավերով գտնվում էր այդ երկրում։ Նրա խոսքով՝ Հայաստանի ու Չինաստանի փոխհարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնել՝ ունենալով կապեր նաև այնպիսի ոլորտներում, որոնք մինչ օրս չեն եղել։ Խոսքը վերաբերում է սոցիալական պաշտպանության ու աշխատանքային զբաղվածության հարցերին։ Արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ և առաջիկայում կկնքվեն միջկառավարական պայմանագրեր, նախարարությունների միջև կստորագրվեն հուշագրեր, որոնք ավելի ինստիտուցիոնալ կդարձնեն զարգացող հարաբերությունները։

«Այցը կարևոր քայլ հանդիսացավ մեր մասնավոր հիմնադրամների ու Չինաստանում գործող տարբեր հիմնադրամների միջև արդյունավետ համագործակցության համար։ Մասնավորապես, «Սուն Չին Լին» հիմնադրամը բավականին մեծ կապիտալով ու նախաձեռնություններով իրականացնում է մեգանախագծեր Չինաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Եթե մենք Հայաստան-Չինաստան հարաբերությունները դիտարկում ենք եվրասիական շրջանակում, ապա պետք է նշել, որ ունենք դեռ բավականին չիրացված ներուժ, որը կարող է այդ հարաբերությունները զարգացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։ Լրանում է մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի տասնամյակը։ 150 երկրներ հուշագրի տեսքով միացել են այդ նախաձեռնությանը»,- ասաց նախարարը և հավելեց, որ Հայաստանն այդ շարքում առաջին երկրներից է։

OLD04847.JPG (464 KB)

Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այժմ էլ պատրաստ է ակտիվորեն մասնակցել նման ծրագրերի իրականացմանը, հետևաբար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ուղղակի առնչություն ունի դրա հետ։ Ըստ նրա՝ խաղաղ համակեցությունը, ենթակառուցվածքների գործարկումը, մշակութահեն փոփոխությունները, մարդկանց միջև երկխոսությունը մեծապես նպաստելու են այնպիսի գլոբալ նախագծերի իրականացմանը, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մեր տարածաշրջանին ու մեր երկրին։

«Բազմաբևեռ աշխարհի ստեղծման համատեքստում շատ կարևոր է ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկը», որն, ըստ էության, հյուսիս-հարավ-արևելք-արևմուտքն իրար կապող հետաքրքիր հանգույց դառնալու ներուժ ունի։ Հայաստանը պատմականորեն միշտ ունեցել է նման դերակատարություն։ Հին ժամանակներում հայերը Հոլանդիայից մինչև Չինաստան, Մեծ Բրիտանիայից մինչև Հնդկաստան գործարկել են առևտրային ցանց, և անգամ այն ժամանակաշրջանում, երբ չունեինք պետականություն, կարողանում էինք համակարգել համաշխարհային առևտուրը։ Հիմա, ունենալով պետականություն, առավել ևս պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք՝ գլոբալ նախագծերին աջակցելու համար»,- եզրափակեց Մկրտչյանը։

Համաժողովին ներկա ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգն իր հերթին նշեց, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը ծնվել է Չինաստանում, սակայն դրա հետ կապված հաջողությունները պատկանում են ամբողջ աշխարհին, քանի որ այն կոչված է ամրացնելու միջպետական հարաբերություններն ու նպաստելու մարդկության հետագա զարգացմանը։ Դեսպանի խոսքով՝ նախորդ տասնամյակի ընթացում բոլորը տեսել են նախագծից բխած առավելություններն ու նվաճումները, հնարավորություններն ու հեռանկարները։ Չինաստանն այսօր էլ ակտիվորեն ներգրավված է եվրասիական աշխարհաքաղաքական տարածքում գործող գլոբալ նախագծերում։

«Հայաստանն առաջիններից է, որ միացավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին։ Կառուցողական քայլերն այդ ուղղությամբ շարունակվում են ներկա փուլում՝ նպաստելով փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Չինաստանը ՀՀ-ի խոշոր առևտրային գործընկերներից է։ Ընթացիկ տարվա ինն ամիսների միջպետական ապրանքաշրջանառությունը կազմել է 1,5 միլիարդ դոլար։ Ավելի քան 200 հայկական ընկերություններ մասնակցեցին Շանհայում վերջերս կազմակերպված մեծ միջազգային էքսպոյին՝ հնարավորություն ստանալով իրենց հետագա ներկայությունն ապահովել չինական շուկայում։ Երկու երկրների միջև իրականացվող նախագծերն, անշուշտ, խորացնում են փոխգործակցությունը։ Չինաստանը կարևորում է նաև Հյուսիս-հարավ նախագծի իրականացումը։ Չինարենի իմացությունը լավ կամուրջ է սերտ կապերի զարգացման համար և այդ տեսանկյունից հաճելի է արձանագրել, որ Հայաստանում խթանվում է չինարենի ուսուցումը, գործում է մասնագիտացված դպրոց, ավելի քան 5000 հոգի ուսումնասիրում է չինարենը։ Հայաստանյան և չինաստանյան քույր քաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը նույնպես հաջողված համագործակցության օրինակ է, ինչին նպաստել են վիզաների ազատականացումը և ուղիղ ավիաչվերթերի գործարկումը»,- ասաց դեսպանը։

Նա անդրադարձավ վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ Չինաստան կատարած այցին և վկայակոչեց Վահան Քերոբյանի խոսքն առ այն, որ վերջին տասնամյակում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ապահովել է զարգացում և բարգավաճում շատ երկրների համար, բայց դա միայն սկիզբն է, հետևաբար համատեղ ջանքերի գործադրմամբ պետք է նպաստել այդ նախագծի հետագա գործարկմանն ու հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելուն։ Դեսպանը վստահեցրեց, որ Չինաստանը կանգնած է իր գործընկերների՝ այդ թվում Հայաստանի կողքին և ակնկալում է փոխշահավետ նախագծերի իրականացում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Մանվել Մարգարյան

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

Քաղաքականություն

ԱԽ քարտուղարը կարծում է, որ ՀՀ-ն ինքնիշխանության դեմ ճնշումներին կարողացել է դիմակայել ժողովրդավարության շնորհիվ

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մարգարայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպելու մասին հարցին

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Քաղաքականություն

Տեսնում ենք, որ օրգանական կապ է ձևավորվում դատախազական համակարգի և ժողովրդի միջև․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

ԵՄ-ն բարեփոխումների իրականացման առումով Հայաստանի առանցքային գործընկերն է․ Վասիլիս Մարագոս

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Քաղաքականություն

Ես գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը․ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու համար հնարավոր հանրաքվեի անցկացմանը

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Քաղաքականություն

ՀՀ-ն գոյություն չէր ունենա, եթե ժողովրդավարական երկիր չլիներ. վարչապետ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

Քաղաքականություն

ԱՄՆ-ը գնահատում է Հայաստանում ժողովրդավարության տարածման շուրջ զարգացումները. Քրիստինա Քվին

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում