Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպանն աշխատանքային այցով Բելգորոդի մարզում է

ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Բելգորոդի մարզ։

Այցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանը եղել է Բելգորոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով վնասված բնակելի տների տարածքներում։ «Սա դժբախտություն է բազմաթիվ մարդկանց համար. ոչ միայն նրանց համար, որոնք տուժել են, այլեւ, իմ կարծիքով, ամբողջ քաղաքի բնակիչների, որոնց վրա դեպքն ունեցել է հոգեբանական ազդեցություն։ Այստեղ կարելի է միայն կարեկցանք զգալ ու ցավի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն, որ այս ամենը օր առաջ ավարտվի»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է ՌԴ֊ում ՀՀ դեսպանը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Վաղարշակ Հարությունյանի եւ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի պաշտոնական, ինչպես նաեւ այլ հանդիպումներ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում