«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը զորակցություն է հայտնում Սպիտակի երկրաշարժի ծանրությունը վերապրած հայրենակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորին զորակցությունն է հայտնել 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի դժոխային ծանրությունը վերապրած հայրենակիցներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «35 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն աղետներից մեկը՝ Սպիտակի երկրաշարժը։ Ուժգնությամբ և թողած հետևանքներով աննախադեպ այս բնական աղետի հետքը մինչ օրս չի մոռացվել հայ ժողովրդի հավաքական հիշողությունից։ Երկրաշարժը պատմականորեն զուգահեռվեց հայ ժողովրդի պատմության կարևոր այլ իրադարձությունների՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների համար սկսված շարժմանը և, հետևապես, այն հայատյաց ռեակցիային, որն արդեն սկիզբ էր առել խորհրդային Ադրբեջանում՝ ի դեմս 1988 թ․ սումգայիթյան ոճրագործությունների։ 1988 թ․ դեկտեմբերյան օրերը դժվարագույնն էին հայության համար, երբ կողք կողքի էին հայտնվել մի կողմից երկրաշարժից տուժած հազարավոր հայեր՝ անչափելի կորուստներով, մյուս կողմից հայաթափվող Գարդմանից, Շիրվանից ու Նախիջևանից հայրենազրկված ու բռնագաղթի ենթարկած հայության հոծ զանգվածներ։

Շնորհիվ համաշխարհային մարդասիրական օժանդակության և կամային բարձր հատկանիշներիէ հայ ժողովուրդը սկսեց տարեց տարի հաղթահարել երկրաշարժի հետևանքները, սակայն ադրբեջանական էթնոֆոբ ագրեսիայի ողջ ծանրությունը վերապրած գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության խնդիրները դեռ շարունակում են սպասել ցանկալի և արդարացի լուծումների՝ ակնկալելով միջազգային բարձր ներգրավվածություն և առկախված խնդիրների լուծման նկատմամբ բազմակողմ կառուցողական մոտեցում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորին զորակցությունն է հայտնում 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի դժոխային ծանրությունը վերապրած մեր հայրենակիցներին և հույս հայտնում, որ ապագայում հնարավոր կլինի ամբողջապես հաղթահարել ինչպես բնական, այնպես էլ մարդածին աղետների հակամարդկային հետևանքները։ Մենք վստահ ենք, որ միայն համապատասխան կանխարգելիչ միջոցներով է հնարավոր կանխել այնպիսի մարդածին աղետների հավանականությունը, ինչպիսիք են էթնիկ զտումները, բռնագաղթները, էթնիկ և կրոնական խտրականության հիման վրա իրականացվող բոլոր հակամարդասիրական ու ցեղասպան գործողությունները»։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները