Քաղաքականություն

Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ վախենում է ռևանշիզմից. Սիմոնյանն արձագանքել է Ալիևին

1 րոպեի ընթերցում

Չի կարելի հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ վախենում է ռևանշիզմից. Սիմոնյանն արձագանքել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ իրենք պատերազմ չեն ուզում, սակայն իրենց մտահոգում է Հայաստանում «հասունացող ռևանշիզմը» և երաշխիքներ են պետք, որ նման գործընթացներ չլինեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ երաշխիքներն Ադրբեջանի նախագահը պետք է փնտրի իր քաղաքականության մեջ։

«Այդ երաշխիքը նա պետք է փնտրի առաջինը իր մեջ և իր քաղաքականության մեջ։ Ադրբեջանական կողմից շատ բան է կախված։ Չի կարելի կրակել և հայ զինվոր սպանել, ներխուժել Հայաստանի տարածք և ասել՝ «վախենում եմ ռևանշիզմից»։ Չի կարելի չգալ խաղաղության պայմանագրի հանդիպումներին և ասել՝ «ռևանշիզմից վախենում եմ»։ Վախենո՞ւմ ես ռևանշիզմից՝ նորմալ հարաբերություններ հաստատի քո հարևանների հետ, քո անմիջական հարևանների, որոնց չես կարող փոխել»,- ընդգծեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում