Ալեն Սիմոնյանը գնահատել է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հավանականությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը հայտարարել է, որ ցանկության դեպքում այդ պայմանագիրը հնարավոր է կնքել 5-10 օրվա ընթացքում, եթե Ադրբեջանը պրոցեսը չձգձգի։

«Ցանկության դեպքում 10 օրվա, 5 օրվա մեջ կարելի է այդ պայմանագիր ստորագրել։ Հիմա մեր վեցերորդ առաջարկները ուղարկել ենք, բավականաչափ աշխատանք է տեղի ունեցել։ Եթե ադրբեջանական կողմը բան չփոփոխի, նոր առաջարկ չներկայացնի, իհարկե, կարելի է մի քանի օրվա մեջ կնքել»,- ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ առանց խաղաղության պայմանագրի ևս հնարավոր է խաղաղություն հաստատել, ինչպես Ռուսաստանը Ճապոնիայի հետ՝ Սիմոնյանը պատասխանեց, որ Ադրբեջանի նախագահը շատ վատ օրինակ է բերել։

«Չեմ կարծում, որ այն տարածքային խնդիրը, որը ներկայացնում է Ճապոնիան Ռուսաստանին և այն խնդիրը, որը մենք ունենք, նույնական են։ Չգիտեմ ինչու է այդպիսի օրինակ բերել, զարմանում եմ՝ անկեղծ ասաց։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին՝ այո, խաղաղության կարելի է հասնել, եթե Ադրբեջանի նախագահը սկսի դրական քայլերից, օրինակ՝ փոխի իր հռետորաբանությունը, գա այն հանդիպումներին, որոնք տարբեր հարթակներում կազմակերպվում են և վերահաստատի այն, ինչ ասել է հանդիպումների ժամանակ»,- եզրափակեց Սիմոնյանը։

Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր 6-րդ առաջարկներն է ներկայացրել ադրբեջանական կողմին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ իրենք ուսումնասիրում են Հայաստանի ներկայացրած առաջարկները։

Հայերեն English ქართული Русский 中文

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը