Քաղաքականություն

ՌԴ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը և պատրաստ է աջակցել գործընթացին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը սահմանին: Այդ միջոցառման ընթացքում կողմերը համաձայնեցրել են մեթոդաբանական, կազմակերպական հարցեր՝ սահմանազատման գործնական աշխատանքի գործարկման նախապատրաստության շրջանակներում: Մեր կողմից պատրաստ ենք ցույց տալ ամեն տեսակ աջակցություն անմիջական սահմանազատման գործունեության ընթացքում»,- ասել է դիվանագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում