Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալհայկական կողմի վերջին առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Երբ պատասխան լինի, կնշենք»,- ասաց Սաֆարյանը։

Նոյեմբերի 21-ինհայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文