Միջազգային

Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին

1 րոպեի ընթերցում

Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լատվիան չի նախատեսում փակել բոլոր սահմանային անցակետերը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին։ Վերջին շրջանում անօրինական միգրացիայի հոսքը նվազել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Լատվիայի ՆԳ նախարար Ռիխարդս Կոզլովսկիսը։

«Լատվիան ներկայումս չի նախատեսում ամբողջությամբ փակել սահմանը Ռուսաստանի և Բելառուսի հետ»,- ասել է Կոզլովսկիսը։ Նրա խոսքով, վերջին շրջանում դեպի Լատվիա անօրինական մուտք գործելու փորձերը նվազել են, սակայն եթե սահմանին անվտանգության իրավիճակը արմատապես չփոխվի, Ռիգան չի բացառում արևելյան սահմանի հնարավոր փակումը։ «Այս պահին ես զգուշավոր լավատես եմ, բայց չի կարելի մտածել, որ ինչ-որ բան բացառված է»,- ասել է Կոզլովսկիսը։

Սեպտեմբերին Լատվիան դադարեցրեց Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու սահմանային անցակետերից մեկի աշխատանքը՝ անօրինական միգրացիայի սպառնալիքները կանխելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում