1 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատար ցանց՝ 1, 6 կմ ընդհանուր երկարությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ակունքի ոռոգման ջրատար ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 108 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 1,6 կմ երկարության ոռոգման ցանցի կառուցում Ակունքի երկու թաղամասերում և բնակավայրից դուրս գտնվող հատվածներում՝ տնամերձերում ու սեփականաշնորհված վարելահողերում ոռոգման ջրի մատակարարումը ժամանակին ու անկորուստ ապահովելու նպատակով։ Ոռոգման ջրատար ցանցը կառուցվում է երկաթբետոնե կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերին և արդեն իրականացվել են շուրջ 80 տոկոսով։
Աշխատանքներն իրականացնում է «Արտաշես և Տաթևիկ» ՍՊԸ-ն։
Ծրագրի շահառու են հանդիսանում Ակունք գյուղի բոլոր տնտեսությունները։
Խոսրով Խլղաթյան