Միջազգային

Իսրայելը սկսում է վերականգնողական ծրագիր օտարերկրացիների համար, ովքեր պատանդ են եղել

1 րոպեի ընթերցում

Իսրայելը սկսում է վերականգնողական ծրագիր օտարերկրացիների համար, ովքեր պատանդ են եղել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրացիների համար վերականգնման հատուկ ծրագիր է սկսել, ովքեր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​խմբավորման կողմից գերեվարվելուց հետո ազատ են արձակվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

Բժիշկների, հոգեբանների և սոցիալական աշխատողների թիմը վերոհիշյալ ծրագրի շրջանակներում թեստեր կանցկացնի՝ գնահատելու օտարերկրացիների ֆիզիկական և հոգեկան վիճակը:

Պաղեստինյան արմատականները նախօրեին ազատ են արձակել առաջին 13 օտարերկրացիներին, այդ թվում՝ Թաիլանդի 10 և Ֆիլիպինների երեք քաղաքացիների։ Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ-ի միջև գործարքի շրջանակներում Գազայի հատվածը կլքի 50 օտարերկրյա քաղաքացի։

Նոյեմբերի 24-ի առավոտյան ուժի մեջ է մտել իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում