Տնտեսություն

ԵԱՏՄ-ում ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվություններ այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվություններ այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը հաստատել է ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրությունը, որը ներառում է լիցենզիաների և թույլտվությունների տրման հնարավորություն էլեկտրոնային եղանակով, եթե դա նախատեսված է ազգային օրենսդրությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է այն ապրանքների արտահանման և ներմուծման համար լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կանոնների նոր խմբագրությունը, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցներ», - ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն՝ հաշվի առնելով այն, թե որքանով է անդամ երկիրը պատրաստ դրան՝ համաձայն ազգային օրենսդրության։

Նոր կանոնների ընդունման որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելուց 60 օրացուցային օր հետո։

«Թվայնացման սրընթաց զարգացումը թելադրում է նման որոշումների կայացման անհրաժեշտությունը, որոնք, անկասկած, կպարզեցնեն բյուրոկրատական ​​ընթացակարգերը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենան ԵԱՏՄ-ում գործարարություն վարելու պայմանների վրա», - ասել է ԵԱՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում