Հայաստանի Զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում, պետությունը գնացել է ատեստավորման միջոցով զինվորականների աշխատավարձերը բարձրացնելու ճանապարհով, քանի որ չի ցանկանում «փակ աչքերով» աշխատավարձ բարձրացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե ինչո՞ւ բանակում չի կիրառվում զարգացած երկրների մոդելը, ինչպիսին է, օրինակ, Շվեյցարիան:

«Հայաստանի Հանրապետությունում բանակում՝ Զինված ուժերում հսկայածավալ բարեփոխումներ են տեղի ունենում: Բարեփոխումներն, այդ թվում, տեղի են ունենում միջազգային փորձն ուսումնասիրելով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց վերջերս ներդրված 24-օրյա վարժական հավաքների մեխանիզմի մասին, որի նպատակներից մեկն ինչ-որ առումով շվեյցարական մոդելի ուղղությամբ գնալն է, երբ պահեստազորը ժամանակ առ ժամանակ կմասնակցի 24-օրյա հավաքներին՝ տիրապետելու զինվորական նվազագույն հմտությունների:

Փաշինյանը նաև նշեց, որ ատեստավորման գործընթացով հիմա էականորեն բարձրացնում են զինվորականների աշխատավարձը:

«Ասում են, թե ինչո՞ւ միանգամից աշխատավարձը չենք բարձրացնում. շատ պարզ պատճառով, այդ թվում դառը փորձի պատճառով. ուզում ենք համոզված լինել, որ այն զինվորականները, որոնց ուսերին մենք դնում են պետության անվտանգությունը պահպանելու պարտավորություն, կարող են իրենց ուսերին կրել այդ բեռը: Մենք չենք ուզում փակ աչքերով բարձրացնել աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ նաև հանրությունը համոզված լինի, որ, եթե պետությունն ինչ-որ մեկին վստահել է պահպանել երկրի անվտանգությունն, ապա այդ զինվորականը կարող է կրել այդ պատասխանատվությունը: Պատկերացրեք՝ մենք միլիարդներ ծախսենք, 500-600 հազար դրամ աշխատավարձ տանք մի մարդու, որը չգիտի զինվորական գործը: Իսկ, ցավոք, մեր դառը փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքեր լինում են և ամենևին էլ վիճակագրական շեղման չափ քիչ չեն, որ ուշադրություն չդարձնենք»,-ասաց վարչապետը:

Հայերեն English Español Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ