Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ձեր կուսակցության արձանագրած հաջողությունը վկայում է Լյուքսեմբուրգի ժողովրդի կողմից Ձեր դավանած գաղափարների նկատմամբ վստահության մասին։

Ուրախ եմ ընդգծել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև գերազանց հարաբերությունները՝ արտահայտված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և տարբեր ոլորտներում մեր ջանքերն առարկայացնելու փոխադարձ հանձնա­ռությամբ: Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգում մշտական դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու Հայաստանիքայլը:

Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել դժվարին ժամանակ­ներում Ձեր կուսակցության կողմից Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերված սկզբունքային, աներկբա և հետևողական աջակցության համար, ինչը փաստում է ժողովրդավարական արժեքներին մեր ընդհանուր հավատարմությունը և դրանք պաշտպանելու մեր հանձնառությունը:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կամրապնդի մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը:

Միասին սերտորեն աշխատելու ակնկալիքով՝ Նիկոլ Փաշինյան»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում