Ցուցադրվել է «Բացակա պատկեր» ֆիլմը՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Սարգսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոսերներ:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի և «Արև» ֆիլմ-ստուդիայի համատեղ արտադրությամբ: Ֆիլմի շնորհանդեսը կայացել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Արտավազդ Փելեշյանին նվիրված հոբելյանական ցուցադրությամբ, որը կազմակերպել էր Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

«Այս ֆիլմը փորձ էր՝ խոսելու Փելեշյանի հետ իր լեզվով: Կինոյի նյարդը զգացող այս հսկան համաշխարհային կինոպատմության մեջ իր ուրույն ձեռագիրն ունի: Նա իր փոքր պատուհանը բացեց կինոաշխարհում՝ իր արվեստով շատ կարծրատիպեր կոտրելով: Ես հասկացա, որ կինոն կարող է լինել առանց խոսքի, և միևնույնն է՝ դու հասկանաս, թե ինչ է այն ուզում ասել»,- ասել է «Բացակա պատկերը» ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

«Բացակա պատկեր» ֆիլմը սև-սպիտակ է։ Ֆիլմը նկարելիս ռեժիսորն օգտագործել է նաև հատվածներ՝ Արտավազդ Փելեշյանի տարբեր ֆիլմերից։ Դրանք հիմնականում կինոէկրանին են ու տարբեր առիթներով ցուցադրվում են տարբեր քաղաքների կինոդահլիճներում։

«Բացակա պատկեր» ֆիլմի կադրերում Արտավազդ Փելեշյանը տիկնոջ հետ շրջում է այն վայրերով և քաղաքներով՝ Լիսաբոն, Փարիզ, Լիոն, Երևան, որտեղ Վարպետի հետ հանդիպումներ են կազմակերպվել։ Նրա վարպետության դասերը, խոսքը, կինոցուցադրությունները նկարահանվել են՝ որպես փաստագրական նյութ։

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ