Հայաստանը որևէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչող դժգոհություններին Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումների առնչությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանն աղմուկ է բարձրացնում Հայաստանի կողմից պաշտպանական զենքերի ձեռքբերման առնչությամբ, բայց ինքը շարունակում է զինվել։

«Հայաստանի Հանրապետությունը մեկ-երկու ավտոմեքենա է գնում, Ադրբեջանը աղմուկ է բարձրացնում։ Ադրբեջանը ատոմային ռումբից բացի ամեն ինչ ունի և աշխարհին փորձում է ներկայացնել, որ Հայաստանը, իբր, զինվում է, հարձակվում է, հարձակվողական պլաններ ունի։ Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի վրա հարձակվելու նպատակ չունի։ Միջազգային հանրությունն այսօր պետք է ուշադիր լինի նրա նկատմամբ, որ Ադրբեջանն այսօր միլիարդավոր դոլարների սպառազինություն է գնում։ Եվ հարց է ծագում՝ Ադրբեջանին ի՞նչի համար է պետք այդ քանակությամբ զենք- զինամթերք»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի իշխանության հայտարարությունները ուղղակի հայտարարություններ չեն, PR չեն և միտված չեն միջազգային հանրության աչքերին չեն թոզ փչելուն, ապա դա պետք է ամրապնդված լինի գործողություններով։

«Եթե Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, դա ապացուցելու համար կան բազմաթիվ քայլեր, որ կարող են կատարվել՝ սկսած գերիներին բաց թողնելուց, մինչև այն սկզբունքների իրականացումը, որոնք համաձայնեցված են»,- նշեց Սիմոնյանը՝ պարզաբանելով, որ խոսքն այն 3 սկզբունքների մասին է, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Եվրամիության միջնորդությամբ։

Հայերեն English Français Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը