ԱՄՆ զինված ուժերն Իրաքում հարվածներ են հասցրել երկու օբյեկտների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում երկու օբյեկտների՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի դեմ իրականացված հարձակումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 22-ի առավոտյան Իրաքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերն առանձին ճշգրիտ հարվածներ են հասցրել Իրաքում գտնվող երկու օբյեկտների: Հարվածներն ուղղակի պատասխան են Իրանի և նրա օժանդակությունը վայելող խմբերի կողմից ԱՄՆ զինված ուժերի և կոալիցիոն ուժերի դեմ հարձակումներին, այդ թվում՝ նոյեմբերի 21-ին Իրաքում տեղի ունեցած հարձակմանը, որի ժամանակ գործի է դրվել գործողության փոքր շառավղով բալիստիկ հրթիռ», - ասված է հաղորդագրության մեջ։

Այս հարձակման առնչությամբ Պենտագոնի տարածած հայտարարության համաձայն՝ բալիստիկ հրթիռի հարվածի հետևանքով ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի մի քանի զինվորներ թեթև վնասվածքներ են ստացել, բացի այդ, թեթև վնաս է հասցվել ենթակառուցվածքին։

Պենտագոնի տվյալներով՝ հոկտեմբերի 17-ից ի վեր Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերը 66 անգամ ենթարկվել են հարձակման: Սակայն, ըստ Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհի, առաջին անգամ է այդ հարձակումների ժամանակ օգտագործվում նման բալիստիկ հրթիռ։

Սիրիայի տարածքում տեղակայված են շուրջ 900, Իրաքում` 2500 ամերիկացի զինծառայողներ։

Հայերեն Русский

Ռուսաստանի ՀՆԱ–ն 2024–ին աճել է 4.1 տոկոսով. Միշուստին

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր  «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում

Գլխավոր դատախազը Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Թրամփի պաշտոնավարումից ի վեր ԱՄՆ-ից Մեքսիկա է արտաքսվել մոտ 11 հազար միգրանտ

Թրամփի վարչակազմը կպահի USAID-ի հիմնական անձնակազմից 611 աշխատակցի

ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

Փարիզում կայացել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին առնչվող գիտաժողով

Հայտնի են կանանց ծանրամարտի մեծահասակների առաջնության բոլոր մրցանակակիրները

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

Վրաստանի խորհրդարանում նոր քաղաքական խումբ կստեղծվի