Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հնդկականIDRW (Indian Defence Research Wing) հարթակը՝ նշելով, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, որի արդյունքում Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվել է Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր», - գրում է պարբերականը:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - հավելում է հարթակը։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորումը յոթ տարում ավելացել է ավելի քան 140 տոկոսով

Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները

Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում

Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հունիսի 13-ի միջոցառումների անոնս

Մոլդովա-Բենիլյուքս ֆորումում ներկայացվել են մոլդովական ներդրումային հնարավորություններն ու տնտեսական բարեփոխումները․ Moldpres

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուստարվա համար

Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրևներ կտեղան

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է