ՄԱԿ հատուկ զեկուցողին ներկայացվել է ԼՂ հայերի հանդեպ Բաքվի էթնիկ զտման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Հատուկ զեկուցողին, կարևորել և բարձր է գնահատել ՄԱԿ տարբեր մեխանիզմների հետ Հայաստանի համագործակցությունը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հատուկ զեկուցողի մանդատից բխող ուղղություններով Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ: Այս համատեքստում մասնավորապես անդրադարձ է կատարվել տարիներ շարունակ Հայաստանի կողմից ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կողմից տարվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ վարած էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական հարձակումների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է էլ ավելի ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ հատուկ ընթացակարգերի հետ, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձի ներկայացման և մարդու իրավունքների կրթական ծրագրերին մասնակցելու միջոցով:

Հայերեն العربية English Français Русский

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը

Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը

Վախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին

Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում պատգամավորական մանդատից

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա

Իրանի արտգործնախարարը Թուրքիայի և Օմանի գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Հորմուզի նեղուցում

«Փլագ ընդ Փլեյ Հայաստան» ընկերությունն օգնում է հայկական ստրատափներին նոր հեռանկարներ բացել իրենց գործունեության ոլորտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում արմատականների կառուցած երկու թունելների ոչնչացման մասին