Հասարակական

Հայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականին կշարունակի նվազել․ Նարեկ Մկրտչյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում աղքատության մակարդակը 2024 թվականին կշարունակի նվազել․ Նարեկ Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2024 թվականին ծայրահեղ աղքատության հաղթահարման ուղղությամբ տարբեր աշխատանքներ է իրականացնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«Կարող եմ ասել, որ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ունենք աղքատության և ծայրահեղ աղքատության նվազում 2022 թվականի ցուցանիշներում։ Եվ այս միտումը՝ ի հեճուկս մի շարք կանխատեսումների, կշարունակվի 2024 թվականին»,- ասաց Մկրտչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում