Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի  ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից՝ խնդրելով հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը ժամը 18:00:

Տեսահաղորդագրության սկզբում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձևակերպված են հակիրճ, կոռեկտ և հստակ։

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում