Հասարակական

Վրաստանում հաստատել են ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը Հայաստան

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հաստատել են ֆրանսիական Bastion զրահամեքենաների տարանցումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի «Փոթի» նավահանգիստը կառավարող APM Terminals Potiընկերությունը հաստատել է ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների տարանցումը՝ նախատեսված Հայաստանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Այդ կոնկրետ դեպքում բեռը եկել է ԵՄ անդամ երկրից՝ Ֆրանսիայից և ուղարկվել է Հայաստան. երկիր, որի վրա պատժամիջոցներ չեն տարածվում։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորողների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության պայմաններում APM Terminals Poti ընկերությունը զրկված է պատժամիջոցների տակ չգտնվող բեռի ընդունումը մերժելու հնարավորությունից»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ համացանցում տարածվել էին ֆրանսիական Bastion տեսակի զրահամեքենաների խմբաքանակի լուսանկարներ։ Նշվում էր, որ լուսանկարներն արվել են Վրաստանի «Փոթի» նավահանգստում, իսկ զրահամեքենաներն ուղարկվել են Հայաստան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում