Քաղաքականություն

Փալոնն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և հումանիտար ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

Փալոնն ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և հումանիտար ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կոնգրեսականը հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։

«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», - գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում