Մատենադարանում կայացել է ուխտ Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ուխտագնացություն Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանը տեսնելու և ուխտի էին եկել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամներ, Գարդման գավառի Բանանց գյուղից 1980-ականների վերջին բռնի տեղահանված բնակիչներ։

Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս Ավետարանը համարվում է ամբողջապես պահպանված հնագույն ավետարաններից մեկը և այդ իմաստով չափազանց կարևորություն ունի։ Դատելով ուսումնասիրություններից՝ ենթադրվում է, որ այն կարող է ստեղծված լինել 7-րդ դարում։

Ըստ մեր զրուցակցի՝ հայտնի չէ նաև ձեռագրի ստեղծման վայրը։ Այն ժամանակին պահվել է Հավուց Թառի վանքում, իսկ 16-րդ դարից սկսած՝ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։ Այնուհետև Ավետարանը նվիրաբերվել է Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա կաթողիկոսին, իսկ նա նվիրել է Մատենադարանին։

Հնությամբ պայմանավորված՝ հենց այս ձեռագիրն է ընտրվել որպես ՀՀ նախագահների երդմնակալության արարողության ժամանակ կիրառվող Ավետարան։

««Բանանցի Ծեր» Ավետարանը Մատենադարանի և ընդհանրապես հայ ձեռագրական հավաքածուների գլխավոր զարդերից մեկն է՝ իբրև հնագույն ամբողջական ավետարան։ Նրա նշանակությունն իր զորությամբ չափազանց մեծ է»,-ընդգծեց Թորոսյանը՝ հավելելով, որ առաջին անգամ ուխտագնացությունը կազմակերպվել է 2019 թվականին, որին հաջորդած դեպքերը՝ մասնավորապես 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու վերջին իրադարձությունները կարևոր նշանակություն են հաղորդել այս ավանդույթին։

Ուխտի եկածները շնորհակալություն հայտնեցին Մատենադարանի տնօրինությանը իրենց կորսված գյուղի մասունք համարվող Ավետարանը տեսնելու և այս հնարավորությունն ընձեռելու համար։

Ուխտն ամփոփվել է Ավետարանին մասնակիցների ձեռնադրմամբ և խոնարհումով։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում