Քաղաքականություն

Հայաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկում են երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկում են երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպման ընթացքում քննարկվում են հայ-գերմանական երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այս պահին ընթացքում գտնվող՝ Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվում են հայ-գերմանական երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում