Քաղաքականություն

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է The Economic Times պարբերականը։

«Հնդկաստանը մտածում է Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ անցած տարվա ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո»,- գրում է պարբերականը։

Նշվում է, որ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի և քննարկումներ անցկացրել այս առնչությամբ։ Պարբերականն ընդգծում է, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար Հայաստանի համար։

Նոր մատակարարումների մասին մանրամասներ առայժմ չկան, սակայն, ինչպես նշում է պարբերականը, հայ դիտորդները, որոնք ցանկացել են անանուն մնալ, ասել են, որ խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք զսպող միջոց կհանդիսանան Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակում։

Հնդկաստանի կողմից Հայաստանին մատակարարված սպառազինության վերջին խմբաքանակը ներառել է Pinaka տեսակի բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային միջոցներ, հրթիռներ և այլ զինամթերք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում