Քաղաքականություն

Հայաստանը հրատարակության է ուղարկել «Խաղաղության խաչմերուկ»-ը. այդ նախագիծը կուղարկվի նաև միջազգային գործընկերներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հրատարակության է ուղարկել «Խաղաղության խաչմերուկ»-ը. այդ նախագիծը կուղարկվի նաև միջազգային գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հրատարակության է ուղարկել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որում արտահայտված են տարածաշրջանային հաղորդակցությունների բացման պատկերացումները, այն պատրաստ կլինի հոկտեմբերի 25-ի երեկոյան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հենց հիմա մենք հրատարակության ենք ուղարկել անգլալեզու նյութ, բրոշյուր, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», որտեղ արտահայտված են մեր պատկերացումները տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և «Խաղաղության խաչմերուկ»-ի հայեցակարգի մասին»,-ասաց վարչապետը:

Դրանում ներկայացվում են հնարավոր երթուղիները, առաջարկները:

«Դա մենք ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ և պատրաստվում ենք այդ նախագիծն ուղարկել նաև միջազգային մի շարք գործընկերների՝ ակնկալելով նրանց արձագանքը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ նախագիծը մի փոքր վերաձևակերպել են: Այս նախագիծն արդեն ունի տարբերանշան: Սա արվում է նրա համար, որ հանրությանը հնարավորինս հասանելի լինի: Այսօր՝ հոկտեմբերի 25-ի երեկոյան արդեն տպագիր նյութը հասանելի կլինի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում