Քաղաքականություն

Հայաստանի ու Իրանի ԱԳ փոխնախարարները գոհ են համատեղ տնտեսական ծրագրերի առաջընթացից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Իրանի ԱԳ փոխնախարարները գոհ են համատեղ տնտեսական ծրագրերի առաջընթացից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տնտեսական հարցերով տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Հայաստան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակության կազմում՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման պայմանագիրը ստորագրելու արարողությանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԻԻՀ միջև երկկողմ տնտեսական օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել համատեղ տնտեսական ծրագրերի առաջընթացի կապակցությամբ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում