Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ժամանել է Հայաստան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ժամանել է Հայաստան։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միխայել Ռոթը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ այցի ընթացքում հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։
Բարի լույս, Երևան։#ontheRoth in Armenien! Flagge zeigen für die junge Demokratie, für Frieden + territoriale Integrität. Starte heute mit Gesprächen mit Staatsspitze, u. a. @alensimonyan @NikolPashinyan @Khandanyan_S, Presse, Zivilgesellschaft + Think Tanks. pic.twitter.com/MJ3v6MxFUv
— Michael Roth - official (@MiRo_SPD) October 23, 2023