Ինովացիա

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո անվճար դասընթացների շարք կանցկացվի

2 րոպեի ընթերցում

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո անվճար դասընթացների շարք կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC)՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի (IIAP NAS RA) հետ համատեղ, «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո, հայտարարում են անվճար դասընթացների շարք գերհամակարգիչներ, բարձր արտադրողականությամբ հաշվարկներ (HPC), ամպային տեխնոլոգիաներ, մեծ տվյալներ թեմաների շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի հիմնական նպատակը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվարկների, ամպային տեխնոլոգիաների, մեծ և լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակավորված մասնագետներ պատրաստելու համար հմտությունների զարգացումը խթանելու միջոցով:

Ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն հետևյալ անվճար դասընթացները՝ “Cloud Computing and virtualization technologies” Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24, “Shell programming in Linux” Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 2, “Introduction to Molecular Dynamics in HPC” Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 5, “Introduction to the first principles modeling in HPC” Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 7:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում