Հասարակական

Հարյուր հազար դրամ աջակցությունն արդեն իսկ վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 95 հազար 200 անձի

2 րոպեի ընթերցում

Հարյուր հազար դրամ աջակցությունն արդեն իսկ վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 95 հազար 200 անձի

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ևս 15207 անձի հոկտեմբերի 20-ին վճարվել է 100 հազար դրամ միանվագ աջակցություն (նրանցից անչափահաս՝ 9447 անձ, չափահաս՝ 5760 անձ)։ Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է ավելի քան 95 հազար 200 անձ։«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Աղբյուրը հիշեցնում է, որաջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։

ՀՀ ԱՍՀ նախարարության տեղեկացմամբ՝ տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը կփոխանցվի նրանց քարտերին։Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա (հղումը՝https://dimum.ssa.am/

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում