Քաղաքականություն

Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացմանը. Ինգրիդա Շիմոնիտե

2 րոպեի ընթերցում

Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացմանը. Ինգրիդա Շիմոնիտե

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան վերահաստատում է, որ մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այս մասին ընդգծեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն:

«Վերահաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում: Վերահաստատեցի, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը»,-ասաց Շիմոնիտեն:

Նա նշեց, որ Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը՝ բարեփոխումների գործընթացներում: Լիտվան պատրաստ է ավելացնել իր փորձագիտական աջակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործմանը, նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների ընդհանուր գործընթացին:

Վարչապետները քննարկել են, թե ինչպես կարելի է Լիտվայի փորձագիտական կարողությունները օգտագործել տարբեր ոլորտներում:

Շիմոնիտեն համոզված է, որ բարեփոխումների գործընթացում Հայաստանի հաջողությունը կօգնի ամրապնդել Հայաստանի ժողովրդավարությունը, բարձրացնել դիմակայունությունը և ապահովել Հայաստանի արժանի տեղը ժողովրդավարությունների համայնքում:

«Անկախ, ինքնիշխան, անվտանգ ու բարեկեցիկ ժողովրդավարական Հայաստանը, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներն են: Լիտվան հանձնառու է դրանց հասնելու ուղղությամբ աշխատելու միասին»,-ասաց Լիտվայի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում