ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԳՆ տարածած հաղորդագրությունից, տեղի է ունենում Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի` ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: