ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձ արդեն ստացել է միանվագ դրամական աջակցություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 80 հազար անձի արդեն վճարվել է ՀՀ կառավարության կողմից նախատեսված միանվագ դրամական աջակցության գումարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Թեպետ նախորդ շաբաթ նախատեսված էր, որ այդ վճարումը պետք է իրականացվել շուրջ 60 հազար մարդու, բայց տվյալների նույնականացումը ավելի արագ տեղի ունեցավ և մենք կարողացանք 80 հազար մարդու վճարել»,-հավելել է նախարարը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին ևս 100 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար ստացվել է շուրջ 27 հազար 300 դիմում։

«Նախորդ շաբաթ արդեն իսկ կարողացել ենք վճարել 14 հազար 593 երեխայի համար։ Այս պահի դրությամբ մնացած դիմումները գտնվում են մշակման փուլում և առաջիկա օրերին կկարողանանք նաև նրանց վճարել»,-մանրամասնել է Մկրտչյանը՝ նշելով, որ կվճարվի ԼՂ-ի բռնի տեղահանված այն բոլոր հայրենակիցների միանվագ դրամական աջակցությունը, որոնք չունեին բանկային քարտեր։

Գերատեսչության ղեկավարի տեղեկատվությամբ՝ նախորդ վճարման ընթացքում վճարվել է ավելի քան 4000 նոր քարտապանների։ Նոր տվյալները Կենտրոնական բանկից ստանալուն պես, շաբաթական կտրվածքով կիրականացվի տվյալների մշակումը, որից հետո նաև վճարումը։

Հայերեն

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո