Քաղաքականություն

Հայաստանը կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար․ վարչապետ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին իրեն բաժին հասած, մեծ հաշվով անխուսափելի փորձություններից պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Վարչապետն անդրադարձավ այն կարծիքներին, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով:

«Պետք է ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիներին իրեն բաժին հասած մեծ հաշվով անխուսափելի փորձություններից Հայաստանի Հանրապետությունը պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախություն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»,- եզրափակեց Փաշինյանը։

Նա նշեց՝ հիմա տարածված խոսույթ է, որ ժողովրդավարական Հայաստանը անցնում է ծանր փորձությունների միջով, եւ սա ճշմարտություն է: Բայց, ըստ վարչապետի, նույնպիսի ճշմարտություն է այն, որ Հայաստանի ժողովրդավարությունն է անցնում ծանր փորձությունների միջով:

«Եւ այնուամենայնիվ մեծագույն ճշմարտությունն այն է, որ ժողովրդավարությունն է Հայաստանում անցնում ծանր փորձությունների միջով, ոչ միայն Հայաստանի ժողովրդավարությունը, այլեւ ժողովրդավարությունն ընդհանրապես, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհի տարբեր վայրերում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ առաջ են բերում հետեւյալ հարցը. իսկ ի վիճակի՞ է արդյոք ժողովրդավարությունն ապահովել անվտանգություն, խաղաղություն, միասնականություն, բարեկեցություն եւ երջանկություն: Բայց ես չեմ եկել այստեղ՝ հարցնելու, ես այստեղ եկել եմ պատասխանելու, եւ իմ պատասխանն «այո» է աներկբա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում