Քաղաքականություն

ՌԴ նախագահը չի տեսնում որևէ խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը չի տեսնում որևէ խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։

«Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա ՝ Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Մենք պատրաստ ենք աջակցել խաղաղ բանակցությունների վերսկսմանը ՝ խաղաղության համաձայնագրի կնքման հույսով, առաջարկել ենք բոլոր գործընկերներին հավաքվել Մոսկվայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել Է Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

ՌԴ նախագահի խոսքով՝ զուտ տեխնիկական բնույթի հարցեր կան ՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ։

«Մի ուղղությամբ 100 մ, մեկ այլ ուղղությամբ՝ մեկ կիլոմետր, դա արդեն կարևոր չէ։ Երկու կողմերի բարի կամքի դեպքում այս ամենը կարելի է անել»,- հավելել է Պուտինը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում