Հասարակական

Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը․ ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։

Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Երևանի նորընտիր ավագանու՝ հոկտեմբերի 10-ին կայացած առաջին նիստում։

Ավինյանի թեկնածությունն առաջադրել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրա օգտին քվեարկել էր ավագանու 32, դեմ՝ 5 անդամ։

Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը մասնակցում են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 17-ին։ Ավագանու ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում