Քաղաքականություն

Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման նախապատրաստական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Հոկտեմբերի 12-ին ընդունել եմ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Քննարկել ենք Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- նշված է գրառման մեջ:

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում