ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Արգենտինայի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները, հատկապես վերջին շրջանում, ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքը հաջողությամբ կշարունակվի:

Ըստ աղբյուրի՝ Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել իր գործունեությանն աջակցելու համար և անդրադարձել վերջին տարիներին Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանը Մարիանո Վերգարային մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան