Հասարակական

Հայտնի են 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը. ԿԸՀ

1 րոպեի ընթերցում

Հայտնի են 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը. ԿԸՀ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ օրերն են` մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20:

Մեկ այլ որոշմամբ՝ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը, նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:

Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (թիվ 12 ԸԸՀ) տեղիկունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի (թիվ 28 ԸԸՀ) համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում