Հասարակական

ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 պացիենտ բուժման է տեղափոխվել ԱՄՆ և Բելգիա

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 պացիենտ բուժման է տեղափոխվել ԱՄՆ և Բելգիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում հոկտեմբերի 8-ին այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում