Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 25 մլն եվրոյի օգնություն կհատկացնի․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը ավելի քան 25 միլիոն եվրո օգնություն կհատկացնի Հայաստանին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։

«Մենք հատկացրել ենք 5,2 միլիոն եվրո։ Ես այսօր Հայաստանի վարչապետին կասեմ, որ ուրախ ենք այս գումարը գրեթե կրկնապատկել՝ հասցնելով 10,2 միլիոն եվրոյի, և որ ևս 15 միլիոն եվրո օգնություն ենք հատկացնում Հայաստանի բյուջեին» - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Գրանադայում հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ և կքննարկի Հայաստանին աջակցությունը։

«Իհարկե, այսօր Հայաստանը դերակատարում կունենա քննարկումներում։ Ես երկկողմ ձևաչափով կհանդիպեմ Հայաստանի վարչապետի հետ։ Մենք վճռականորեն աջակցում ենք Հայաստանին, աջակցել ենք նրա հումանիտար կարիքներին։ Մենք կքննարկենք, թե էլ ինչ կարող ենք անել Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում», - ասել է նա։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը շեշտել է, որ ԵՄ-ն վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունը և աշխատում է Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերականգնման և խաղաղության համաձայնագրի հասնելու վրա։

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին