Հասարակական

Ինտերպոլի կողմից երեխայի առևանգման համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում

1 րոպեի ընթերցում

Ինտերպոլի կողմից երեխայի առևանգման համար հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Երևանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հաշվառումից հետո հոկտեմբերի 3-ին, ժամը 12-ին գծային բաժին է բերվել 25-ամյա մի օտարերկրացի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, 2020 թ. հունվարի 20-ից Ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր առանց խնամակալի համաձայնության անչափահաս երեխայի առևանգման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Ըստ աղբյուրի՝ օտարերկրացու հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում