Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության և Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման պատճառով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում