ՀՀ վարչապետը շնորհավորել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ և Օլաֆ Շոլցին հրավիրել Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ:

Երեսուներեք տարի առաջ նշանակալի այս իրադարձությունը դարձել է գերմանացի ժողովրդի և համաեվրոպական միասնության ամրագրման խորհրդանիշը։

Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնման ակտիվ աջակիցը:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունները մեծապես ակտիվացել են, տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ:

Ջերմությամբ եմ հիշում այս տարվա գարնանը Գերմանիա կատարած աշխատանքային այցիս շրջանակներում մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական քննարկումներ ունեցանք քաղաքական, անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, կրթամշակութային և երկկողմ հարաբերությունների այլ ոլորտ­ներին առնչվող հարցերի շուրջ:

Մեծապես կարևորում ենք մեր պետությունների միջև առկա բարձր մակար­դակի քաղաքական երկխոսությունը և գնահատում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպան­ման ու ամրապնդման գործընթացում, ինչպես նաև անձամբ Ձեր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված հնգակողմ բանակցություններին։

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդ­ների:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց:

Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան` Ձեզ հարմար ժամանակ»:

Հայերեն العربية English Français Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել