Քաղաքականություն

Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽ նախագահների համաժողովում

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա. Ալեն Սիմոնյանը՝ ԵԽ նախագահների համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽ նախագահների համաժողովում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների իրականացման հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, և սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը...»,-ասել է Սիմոնյանը ԵԽ նախագահների համաժողովում:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը: Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխում, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել:Հայաստան սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում