Քաղաքականություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել արտակարգ օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել արտակարգ օգնություն ուղարկել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Ադրբեջանին կոչ է արել անհապաղ թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին։

«Իմ բոլոր մտքերը երեկոյան վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է արտակարգ ռեսուրսներ ուղարկել։ Ադրբեջանը պետք է անմիջապես թույլ տա հումանիտար օգնության մուտքը», - գրել է Կոլոննան։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը: Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ ՀՀ առողջապահության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները`տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում