Հասարակական

ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի 38-ամյա և 32-ամյա բնակիչներ են ձերբակալվել

2 րոպեի ընթերցում

ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի 38-ամյա և 32-ամյա բնակիչներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը սեպտեմբերի 25-ի առավոտյան Երևանի պետական համալսարանից հաղորդում է ստացել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ Ղ․Ա․-ն և 32-ամյա բնակիչ Դ․Ս․-ն ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և համակողմանի քննությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում